Գաղտնիության քաղաքականություն
Վերջին թարմացում՝ 2026 թ. հոկտեմբերի 15
Այս քաղաքականությունը նկարագրում է, թե ինչ անձնական տվյալներ ենք հավաքում այս կայքում, ինչ նպատակով և ինչպես ենք դրանք պաշտպանում։ Տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։
1. Տվյալների մշակողը
Տվյալները մշակում է անհատ ձեռնարկատեր Ռազմիկ Սամվելի Հակոբյանը (ՀՎՀՀ 23484732, ապրանքային անվանումը՝ Forma Labs, այսուհետ՝ «մենք»)։ Կոնտակտային տվյալները ներկայացված են էջի ներքևում։
2. Ինչ տվյալներ ենք հավաքում
- Հեռախոսահամար կամ էլ. հասցե, որը դուք նշում եք հայտի ձևում։
- Այն էջը, որտեղից ուղարկվել է հայտը, և ուղարկման ժամը։
- Տեղեկություն, որը դուք ինքներդ հաղորդում եք զանգի կամ նամակագրության ընթացքում։
Մենք չենք հավաքում բանկային քարտի տվյալներ և չենք օգտագործում գովազդային հետևման cookie-ներ։
3. Ինչու ենք մշակում տվյալները
- Ձեզ հետ կապվելու և ձեր հայտին պատասխանելու համար։
- Պայմանագիր կնքելու, հաշիվ-ապրանքագիր դուրս գրելու և ծառայությունը մատուցելու համար։
Հայտն ուղարկելով՝ դուք համաձայնություն եք տալիս ձեր տվյալների մշակմանն այս նպատակներով։ Համաձայնությունը կարող եք ցանկացած պահի հետ վերցնել՝ գրելով մեզ։
4. Որտեղ են պահվում տվյալները
Ձևով ուղարկված հայտը FormSubmit ծառայության միջոցով փոխանցվում է մեր էլ. փոստին և պահվում է մեր փոստարկղում։ Այս ծառայությունների սերվերները կարող են գտնվել Հայաստանից դուրս։ Մուտքը սահմանափակված է և հասանելի է միայն մեզ։
5. Որքան ժամանակ ենք պահում
Տվյալները պահում ենք այնքան, որքան անհրաժեշտ է հայտին պատասխանելու և ծառայությունը մատուցելու համար, բայց ոչ ավելի, քան 2 տարի վերջին կապից հետո, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ։
6. Տվյալների փոխանցում երրորդ անձանց
Մենք չենք վաճառում և չենք փոխանցում ձեր տվյալները երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և այն ծառայությունների, որոնք օգնում են մեզ պահել տվյալները (FormSubmit և մեր էլ. փոստի մատակարարը)։
7. Ձեր իրավունքները
- Իմանալ, թե ինչ տվյալներ ունենք ձեր մասին։
- Պահանջել ուղղել կամ ջնջել ձեր տվյալները։
- Հետ վերցնել ձեր համաձայնությունը։
- Դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։
Հարցումները կարող եք ուղարկել contact@formalabs.art հասցեին։ Պատասխանում ենք 10 աշխատանքային օրվա ընթացքում։
8. Փոփոխություններ
Քաղաքականության փոփոխությունները հրապարակվում են այս էջում՝ թարմացման ամսաթվով։
Կատարողի տվյալներ
- Կատարող
- ԱՁ Ռազմիկ Սամվելի Հակոբյան
- Ապրանքային անվանում
- Ֆորմա Լաբս (Forma Labs)
- ՀՎՀՀ
- 23484732
- Պետ. գրանցման համար
- 278.1460839 (05.06.2025)
- Հասցե
- ՀՀ, ք. Երևան 0020, Էրեբունի, Նոր Արեշ 28 փ., 19/4
- Էլ. փոստ
- contact@formalabs.art
- Հեռախոս
- +374 93 504648